Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն

Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, որի համաձայն, եթե ՔՊ-ից իրենց 8-ը միանան, հաղթանակ են ունենալու։

«Ոնց որ դեժավյու լինի. մի քանի տարին մեկ սկսում են խոսել ՔՊ-ից պատգամավորներ «պոկելու» ու այդ կերպ իրենց հարցերը լուծելու մասին:

Այդ մասին խոսում էին 2020 թվականի պատերազմից հետո: Հետո այդ մասին խոսում էին «սրբազան» շարժման ժամանակ, իմպիչմենտի ժամանակ...

Հիմա նորից սկսել են՝ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100%-անոց հաղթանակ խոստացողները:

Ասենք՝ վերջին տարիների փորձը ձեզ ցույց չտվե՞ց, որ դա իդիոտիզմ է: ՔՊ-ում մարդկանց միավորում են գաղափարներն ու արժեքները, ոչ թե փողը կամ դրսից ստացված հրահանգները:

Դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն (եթե մինչ այդ չդատվեն),- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում