Որ պահին ես պատգամավոր չեղա, միլիարդատեր չեմ լինելու, դիցուք՝ Ռոբերտ Քոչարյանի պես․ Ալեքսանյան

Որ պահին ես պատգամավոր չեղա, միլիարդատեր չեմ լինելու, դիցուք՝ Ռոբերտ Քոչարյանի պես․ Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է այն մարդկանց, որոնք քննադատում են իշխանությունների գործողությունները։

«Այն մարդիկ են ասում, որոնք ծակ վերնաշապիկով եկել են Հայաստանում իշխանության Ղարաբաղից։ Առանց ՀՀ քաղաքացիության Հայաստանում դարձել են նախագահ, հետո ՀՀ ժողովրդին պատկանող ՀԷՑ-ը 12 միլիոն դոլարով տվել են սրան-նրան:

Այն մարդիկ են ասում, որոնք, պատից կախ չտեսնելով, դարձել են ԶՊՄԿ-ում բաժնետեր, բնականաբար, նրանց բիզնես ունակությունների ու մնացածի հետ մենք համեմատվել չենք կարող»,- ասաց նա։

Նա նաև անդրադարձավ իշխանությունների հասցեին ընդդիմության կողմից հնչեցրած մեկ այլ խոսույթին. «Գիտե՞ք՝ ինչի մասին է խոսույթը, թե «դուք պաշտոն չունենաք, դուք ով եք». դա նրա մասին է, որ, օրինակ, ես՝ որպես պատգամավոր, որ պահին պաշտոն չունենամ, այդ պահին ես միլիարդատեր չեմ լինելու, այսինքն՝ ես պետական պաշտոնը չեմ օգտագործում անձնական ունեցվածք կուտակելու համար, դիցուք՝ Ռոբերտ Քոչարյանի պես, որն այս պահի դրությամբ 200 միլիոն դոլարի ունեցվածք ունի, որը պահանջվում է պետականացնել»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում