Թրամփը Բայդենին, ՆԱՏՕ-ին և Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում էսկալացիան թույլ տալու մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին, ՆԱՏՕ-ին և արևմտյան երկրներին Ուկրաինայում լարվածության սրման թույլ տալու մեջ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հանրապետականի հայտարարությունը երեքշաբթի օրը մեջբերել է է նրա մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայում այժմ պատերազմ չպետք է լիներ», - ասել է Թրամփը: «Մարդկության համար սարսափելի է, որ Բայդենը, ՆԱՏՕ-ն և Արևմուտքը այդպես նողկալի կերպով չկարողացան թույլ չտալ որ այն սկսվի»:
«Կոշտ ու ուժգին լինելու փոխարեն նրանք գլոբալ տաքացումը անվանեցին համաշխարհային անվտանգության հիմնական սպառնալիքը, զրկեցին Միացյալ Նահանգներին էներգետիկ անկախությունից, այնուհետև Եվրոպային, ԱՄՆ-ին և մնացած աշխարհին կախման մեջ դրեցին ռուսական նավթից», - ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ արեւմտյան երկրները Ուկրաինայի հետ կապված իրավիճակում Ռուսաստանի ղեկավարությանը հնարավորություն են տվել «հասնելու այն ամենին, ինչ ուզում է»։
Ավելի վաղ Թրամփը, ելույթ ունենալով ԱՄՆ Պահպանողական շրջանակների համաժողովում, ասել էր, որ Ռուսաստանի առաջնորդը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում ավելի իմաստուն է եղել, քան ամերիկյան ղեկավարությունը և ծեծել է Սպիտակ տան ներկայիս տիրոջը։
Կարծիքներ