Մեր գործընթացը մարդկանց ավելի շատ է պատարագների տանում, նույնիսկ ընդդիմությունն է խորան բարձրանում. վարչապետ

Մեր գործընթացը մարդկանց ավելի շատ է պատարագների տանում, նույնիսկ ընդդիմությունն է խորան բարձրանում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ ժողովրդի միջև պառակտումը վաղուց է տեղի ունեցել, որովհետև ՀՀ ժողովուրդը, ըստ էության, հեռացված է եկեղեցուց:

Այս մասին նա խոսել է ճեպազրույցի ժամանակ՝ նշելով, որ ժողովուրդն ավելի ու ավելի պակաս կապ ունի եկեղեցու հետ, քանի որ եկեղեցու վերնախավը եկեղեցին մեկուսացրել է ժողովրդից:

«Սակայն եկեղեցին առաջին հերթին ժողովրդինն է: Մեր մեկնարկած գործընթացը մարդկանց ավելի շատ է պատարագների տանում: Նույնիսկ ընդդիմադիր գործիչները խորան են բարձրանում, պատարագի են մասնակցում, սարկավագ են դառնում։ Մեր խնդիրն է վերականգնել եկեղեցու և ժողովրդի միասնականությունը»,- ասել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում