Դատախազությունը պահանջում է ՊՆ նախկին հրամանատարից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ

Դատախազությունը պահանջում է ՊՆ նախկին հրամանատարից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, Պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Լյովայի Պողոսյանի հետ փոխկապակցված անձանցից (Պողոս Պողոսյանը մահացել է 2024 թվականին) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

 

2 անշարժ գույք Երևան քաղաքում.

451 միլիոն 540 հազար դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում