Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքը հրթիռային հարվածից չի տուժել

Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքը հրթիռային հարվածից չի տուժել

Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ քաղաքում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքը հրթիռային հարձակման ժամանակ չի տուժել։ Այս մասին կիրակի Twitter-ում հայտնել է Քրդստանի տարածաշրջանային կառավարության արտաքին կապերի բաժնի ղեկավար Լաուկ Ղաֆուրին։

«Գիշերը Էրբիլի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, որոնցից ոչ մեկը չի դիպել կառուցվող ԱՄՆ հյուպատոսության շենքին, սակայն հրթիռները դիպել են դրա շրջակա տարածքներին»,- գրել է նա։ Հարվածային գոտին գտնվում է օդանավակայանի և միջազգային կոալիցիոն ուժերի բազայի մոտ։

Քուրդիստանի 24 հեռուստաալիքը, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հաղորդել է, որ ընդհանուր առմամբ արձակվել է 12 բալիստիկ հրթիռ։ Ավելի վաղ Rudaw հեռուստաալիքը հայտնել էր, որ եղել է 14 հրթիռ, վնասվել է շենքը, որտեղ գտնվում է Քուրդիստանի 24 գրասենյակը, զոհեր ու վիրավորներ չկան, հեռուստաալիքը շարունակում է աշխատել։

Քրդական անվտանգության ուժերը հետաքննություն են անցկացնում հրետակոծության հետ կապված։ Տարածաշրջանի ղեկավարությունը տեղի ունեցածը որակում է ահաբեկչություն։ Մինչդեռ իրաքյան լրատվամիջոցները հայտնում են, որ հրթիռները չեն արձակվել իրաքյան տարածքից։

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի անանուն պաշտոնյային, հայտնել էր, որ հրթիռային հարձակումը զոհերի չի հանգեցրել ամերիկացի զինվորականների շրջանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում