Ֆիլիպինների ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինների ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինների Մինդանաո կղզու մոտակայքում երեքշաբթի տեղական ժամանակով 9:23-ին  5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հանրապետության հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։

 Էպիկենտրոնը գտնվել է Մանայ մունիցիպալիտետից (Արևելյան Դավաո նահանգ) 54 կմ դեպի արևելք, որի բնակչությունը գերազանցում է 39 հազարը։ Օջախը գտնվել է 49 կմ խորության վրա։

Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում