Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔՊԿ նախընտրական ծրագրի վերջին հատվածը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ժողովրդին ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով ծրագրի վերջին հատվածը։ Ներկայացված միջոցառումները (անելիքները) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կիրականացնի խորհրդարանական մեծամասնություն և Կառավարություն ձևավորելուց հետո՝ 2026-2031 թվականներին։
«Միջոցառումները Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում և ծրագրի այլ մասերում հիշատակված միջոցառումների հետ կազմում են մեկ ամբողջություն»,- ասել է վարչապետը։


Կարծիքներ