Դի Մարիան ուզում է հեռանալ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան որոշել է, որ ուզում է հեռանալ թիմից։ Այս մասին գրում է AS-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 34-ամյա արգենտինացին կարող է վերադառնալ «Բենֆիկա»։
Նշվում է, որ պորտուգալական ակումբը ևս ցանկանում է վերադարձնել ֆուտբոլիստին, բայց հնարավոր է մրցակցության բախվի այլ ակումբների կողմից։
Դի Մարիան «Բենֆիկայում» հանդես է եկել 2007-2010 թվականներին։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս տարվա ամառ։
Կարծիքներ