Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը:
Հիշեցնենք՝ նախօրեին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը: Նրանք առաջարկել են հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:
Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այլ՝ անմիջապես: Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր:


Կարծիքներ