Կտրիճ Ներսիսյանի եղբայրը կալանավորվել է
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ Գարեգին Բ-ի 68-ամյա եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և վերջինիս որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար:
Գևորգ Ներսիսյանը կալանավորվել է 1 ամսով:
«1 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- հայտնել է Կ-ից:
Հիշեցնենք՝ Գևորգ Ներսիսյանն ու որդին մեղադրվում են խուլիգանության և Էջմիածնում թեկնածուի քարոզչությունը խոչընդոտելու արարքներ կատարելու համար։
Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):


Կարծիքներ