Աջափնյակում սպանության և սպանության փորձի դեպքի մասնակիցների նկատմամբ սահմանվել են խափանման միջոցներ

Աջափնյակում սպանության և սպանության փորձի դեպքի մասնակիցների նկատմամբ սահմանվել են խափանման միջոցներ

Աջափնյակում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

 

Նշենք, որ փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Դեպքի հետևանքով նախնական տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: 

 

Երեքի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, երեքինը՝ ծանր: Մեկը մահացել է։

 

Միջադեպի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ եղել է 10 տուժած

Հետևեք մեզ նաև Տելեգրամում