Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 3 անգամ բարձ է ընդդիմադիրներից. միջազգային հարցում
2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ EVN Report-ը հրապարակում է ընտրողների վարքագիծը վերծանող նոր հարցման առաջին փուլի արդյունքները: Հարցախույզը պատրաստել է «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնը» (ArmES)։ Ընտրողների վարքագծի հարցումների առաջին փուլը բացահայտում է ընտրազանգվածի բավականին բազմաշերտ նախապատվությունները։ Հայաստանյան հասարակությունը զգուշավոր լավատեսություն է ցուցաբերում անվտանգության և տնտեսության հարցերում, սակայն ընդհանուր առմամբ անորոշ դիրքորոշում, թե քաղաքական որ ուժը պետք է ղեկավարի երկիրը։ Սա իր տեսակի մեջ առաջին նմանատիպ հարցումն է Հայաստանում, մինչև ընտրությունները կհրապարակվեն ևս երեքը։
Միջազգային սոցիոլոգիական ընկերություններից մեկի անցկացրած հարցման համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը երեք անգամ ավելի բարձր է, քան ընդդիմադիր ուժերինը։
Ըստ հարցման արդյունքների՝ երկրորդ տեղում է Սամվել Կարապետյանը, իսկ երրորդ տեղում՝ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը, որոնց ձայները հավասար են։
Հարցման արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ։


Կարծիքներ