Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ

Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, բանից անտեղյակ, շրջանառության մեջ են դրել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ընտանիքի անդամների՝ այլ երկրի քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկություններ:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը՝ ընդգծելով.

«Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք հանրությանն ու ԶԼՄ գործընկերներին, որ Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ավելին՝ նրա որդին «Պատիվ ունեմ» ծրագրի շահառու է»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում