ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական բյուջեները 2014 թվականից ի վեր աճել են 270 մլրդ դոլարով

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական բյուջեները, բացառությամբ ԱՄՆ-ի, 2014 թվականից ի վեր աճել են 270 մլրդ դոլարով։
Դա արվել է «պատերազմը կանխելու համար», հայտարարել է շաբաթ օրը դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության հարցերով խորհրդաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ- ի եվրոպական երկրները եւ Կանադան վերջին տարիներին ավելացրել են իրենց ռազմական ծախսերը (2014 թվականի սեպտեմբերին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացման պահից ի վեր), 270 մլրդ դոլարով», - ասել է նա։
«Այդ գումարներն ուղղվել են նոր պատերազմը կանխելու մեր վճռականությունը ցուցադրելու համար անհրաժեշտ նոր սպառազինությունների ձեռքբերմանը», - ասել է Սթոլթենբերգը:
Կարծիքներ