Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկել Ուկրաինա
Ադրբեջանը հումանիտար օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա։ Ալիևի կարգադրությամբ ուկրաինացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար Սումգայիթի տեխնոլոգիական պարկից ուղարկվել է էլեկտրասարքավորումների հերթական խմբաքանակը։

25 բեռնատարով մարդասիրական օգնությունը ներառում է ավելի քան 677 կմ էլեկտրական մալուխ և լարեր, ինչպես նաև 22 ամբողջական տրանսֆորմատորային ենթակայան։


Կարծիքներ