Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու շուրջ չի բանակցում և հայտ չի ներկայացրել. Միրզոյան

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու շուրջ չի բանակցում և հայտ չի ներկայացրել. Միրզոյան

Երևանը չի բանակցում Բրյուսելի հետ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության շուրջ:

Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի Հանրապետությունը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, այս ուղղությամբ բանակցություններ չեն տարվում, և, ըստ այդմ, արդիական չէ այն հարցը, որը կարող է առաջանալ այս ուղղությամբ»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է Միրզոյանը՝ մեկնաբանելով դիտարկումը ԵՄ-ին և Եվրասիական տնտեսական միությանըմիաժամանակյա անդամակցության վերաբերյալ:

Մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին օրենքը՝ Եվրամիությանը հանրապետության անդամակցության գործընթացն սկսելու մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա չի նշանակի Երևանի՝ ԵՄ համայնքին միանալու գործընթացի ավտոմատ մեկնարկ, քանի որ այս հարցը պահանջում է հանրաքվե։ Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանն իր հերթին պարզաբանել է, որ օրինագիծը հասարակական նախաձեռնություն է, որը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ։

Ինչպես հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Ռուսաստանը Հայաստանում ԵՄ-ին միանալու մասին օրինագծի քննարկումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) հանրապետության դուրս գալու սկիզբ։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելը անհամատեղելի է ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության հետ։

Միևնույն ժամանակ, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Նրա խոսքով, Հայաստանը պետք է պահպանի, զարգացնի և բարելավի հարաբերությունների մակարդակը ասոցիացիայի հետ, ինչպես նաև հարաբերություններ հաստատի այլ կառույցների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում