Մենք շատ ուժեղ թիմ ունենք, մենք դա կապացուցենք խաղադաշտում. Մխիթարյան

Մենք շատ ուժեղ թիմ ունենք, մենք դա կապացուցենք խաղադաշտում. Մխիթարյան

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի առաջին տուրի՝ «Մոնցայի» դեմ խաղից հետո (2:0) հայտնել է իր կարծիքը ներկայիս թիմի մասին։

«Ես միշտ կիսապաշտպան եմ եղել, բայց կարող եմ խաղալ նաև հարձակման գծում կամ ենթահարձակվողի դիրքում, ինչպես կորոշի մարզիչը։ Մենք դեռևս մեծ ցանկություն ունենք խաղալու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում և ցանկանում ենք երկրորդ աստղը նվաճել։ 

Մենք շատ ուժեղ թիմ ունենք, մենք դա կապացուցենք խաղադաշտում։ «Ինտերը» հիանալի կիսապաշտպանություն ունի։ Կիսապաշտպաններից յուրաքանչյուրն արժանի է մեկնարկային կազմում լինելուն։

Վստահ եմ, որ մարզչական շտաբը տեղ կգտնի բոլորի համար։ Նրանք բոլորն արժանի են այս թիմում լինելուն»,- Հենրիխի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։

Նշենք՝ հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 28-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում