Ուիլ Սմիթը «Օսկար»-ի ժամանակ ապտակել է Քրիս Ռոքի դեմքին

Ուիլ Սմիթը «Օսկար»-ի ժամանակ ապտակել է Քրիս Ռոքի դեմքին

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ ապտակել է դերասան և կատակերգու Քրիս Ռոքի դեմքին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հեռարձակվում է ABC-ի կողմից։

Ռոքը հայտարարել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հավակնորդներին։ Ելույթի ժամանակ կատակերգուն կատակել է Ջադա Պինկետ Սմիթի՝ Ուիլ Սմիթի կնոջ «զարմանալի, շատ կարճ մազերի» մասին։ Նա վերջերս տառապում էր ալոպեկիայից՝ աուտոիմուն հիվանդությունից, որը հանգեցնում է մազաթափության: Վերջերս նա հայտարարեց, որ այլևս չի թաքցնի դա։ Այնուհետև Սմիթը վեր կացավ տեղից, բարձրացավ բեմ և բռունցքով հարվածեց Ռոքի դեմքին:

Հետո նա վերադարձավ իր աթոռին, բայց ևս մի քանի խոսք ասաց Ռոքի մասին։ Այդ պահին հեռարձակումն անջատվեց, այնպես որ Սմիթի խոսքերը մնացին անհայտ։

Դրանից հետո արարողությունը շարունակվել է սովորականի պես։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում