ՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի շուկայի վերահսկողության արդյունքները․ ինչ խախտումներ են հայտնաբերվել

ՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի շուկայի վերահսկողության արդյունքները․ ինչ խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամփոփել է Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում մարտի 20-ից 29-ը ներառյալ իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքները:

Այս մասին հայտնել են տեսչական մարմնից։

Ըստ այդմ՝ «Լուսակերտ Էլիտ» ՍՊ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲ, «Աշտարակ ձու» ՍՊ, Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲ, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերություններին պատկանող արտադրություններում խախտումներ չեն հայտնաբերվել: Նմուշառված ձվերի լաբորատոր հետազոտությունները վկայում են, որ դրանք համապատասխանում են սեղանի ձվի նկատմամբ օրենքով և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

«ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի երկու մասնաճյուղերում արձանագրվել է հետևյալ պատկերը՝

Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 26/1 հասցեում գործող խանութում հայտնաբերվել է Արաքս թռչնաֆաբրիկայի արտադրության պիտանիության ժամկետն անցած 20 հավի ձու, որոնց իրացումը կասեցվել է, ձվերը ոչնչացվել են,

Երևանի Դավիթ Բեկի 7/3 հասցեում գործող մասնաճյուղում հայտնաբերվել է Մհեր Ավետիսյան անհատ ձեռնարկատիրոջը պատկանող 22․03․2024թ. արտադրության թերի մակնշմամբ 11 տուփ լորի ձու (յուրաքանչյուրում 20 հատ), որոնց իրացումը կասեցվել է, տուփերը վերադարձվել են մատակարարին՝ թերի մակնշումը շտկելու հանձնարարականով։

«Պար-Արտ» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետում (Երևան, Անդրանիկի 148/2) ևս հայտնաբերվել է Մհեր Ավետիսյան անհատ ձեռնարկատիրոջը պատկանող 25․03․2024թ արտադրության թերի մակնշմամբ 30 տուփ լորի ձու (յուրաքանչյուրում 20 հատ): Խմբաքանակի իրացումը կասեցվել է, տուփերը վերադարձվել են մատակարարին՝ թերի մակնշումը շտկելու հանձնարարականով։

«Տիտան-93» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի Երևանի Բ․ Մուրադյան 3/72 հասցեում գտնվող մասնաճյուղում կատարվել է հսկիչ գնում «Լուսակերտ Էլիտ» և «ԵԹՖ Արաքս» ընկերությունների 27.03.2024թ. արտադրված ձվերից, որոնց լաբորատոր փորձաքննությամբ խախտումներ չեն արձանագրվել։

«Սիթի» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի Երևանի Սեբաստիա 141/5 և Կոմիտաս 60/2 հասցեներում գործող իրացման կետերում ևս իրականացվել են վաճառվող ձվի հսկիչ գնումներ: Մասնավորապես՝ նմուշառվել և լաբորատոր փորձաքննության են ներկայացվել Ա/Ձ Էդուարդ Մարտիրոսյան, «Արարատ» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Աշտարակ Ձու» ՍՊԸ կազմակերպությունների կողմից 19․03․2024-ից 23.03.2024-ընկած ժամանակահատվածում արտադրված ձվեր:

Բոլոր նմուշները համապատասխանել են սեղանի ձվի նկատմամբ իրավական ակտերով ներկայացվող պահանջներին։

Երևանի Կոմիտաս 60/2 հասցեում հայտնաբերվել է «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի արտադրության ձվերի մի քանի տուփ, որոնց վրա բացակայել է արտադրության օրը:

Տրվել է «Արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» կարգադրագիր, որի պահանջները մեկօրյա ժամկետում կատարվել են։

Նույն հասցեում հայտնաբերվել է նաև Ռաֆիկ Մնացականյան և Տարոն Երիցյան անհատ ձեռնարկատերերին պատկանող համապատասխանաբար՝ 23․03․2024թ. և 22․03․2024թ արտադրության թերի մակնշմամբ լորի ձվեր, որոնց իրացումը ևս կասեցվել է. տուփերը վերադարձվել են մատակարարին՝ թերի մակնշումը շտկելու հանձնարարականով։

«Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող Երևանի Սայաթ-Նովա 19/1 հասցեում գործող իրացման կետում վաճառվող «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի (25․03․2024թ) և «Արարատ» ՍՊԸ-ի (27․03․2024թ) արտադրության ձվերից հսկիչ գնումով վերցված նմուշներում անհամապատասխանություններ չեն արձանագրվել։

Կարլեն Չամակյան (Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 55/1) և Հայկ Հովհաննիսյան (Շիրակի մարզ, Գյումրի, Ռիժկովի 1) անհատ ձեռնարկատերերին պատկանող իրացման կետերում հսկիչ գնում է կատարվել «Լուսակերտ Էլիտ» ՍՊ, Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲ և «Գնթունիկ» ՍՊ ընկերությունների արտադրության ձվերից: Նմուշների լաբորատոր փորձաքննությամբ՝ խախտումներ չեն հայտնաբերվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում