Ձերբակալվել է «Սևան» ՔԿՀ պետի տեղակալը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել է «Սևան» ՔԿՀ պետի տեղակալը։ Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում խուզարկություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: Ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը։ Այլ մանրամասներ չենք կարող հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով»,- հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Կարծիքներ