Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 7-ին ժամանել է Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Գաբալայում Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպումը դեմ առ դեմ ֆորմատով է, որին հաջորդելու է համատեղ մամուլի ասուլիսը:
Կարծիքներ