Իտալիայի արտգործնախարարը կարծում է, որ համաշխարհային պատերազմ կա, բայց ոչ ռազմական

Իտալիայի արտգործնախարարը կարծում է, որ համաշխարհային պատերազմ կա, բայց ոչ ռազմական

 Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն ասել է, որ համաշխարհային պատերազմ է ընթանում, բայց ոչ ռազմական: ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է շաբաթ օրը Նեապոլի մերձակայքում գտնվող Պոմիլիանո դ'Արկո քաղաքում ընտանեկան կենտրոնի բացման ժամանակ։

«Մենք չենք աջակցի ՆԱՏՕ-ի ռազմական ներգրավմանը Ուկրաինայի հակամարտությունում, քանի որ դա կհանգեցնի համաշխարհային պատերազմի: Մենք արդեն համաշխարհային պատերազմի մեջ ենք, բայց ոչ ռազմական տեսանկյունից», - մեջբերում է ANSA-ն նրա խոսքերը :

Հետևեք մեզ նաև Տելեգրամում