Պակիստանը հաջողությամբ փորձարկել է «Շահին-III» բալիստիկ հրթիռը

Պակիստանը հաջողությամբ փորձարկել է «Շահեն-III» հեռահար ցամաքային բալիստիկ հրթիռը: ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է երկրի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Փորձարկումների նպատակը սպառազինության համակարգի տարբեր նախագծային և տեխնիկական պարամետրերի վերստուգումն էր», - ասվում է հաղորդագրությունում։
«Շահեն-III» հրթիռն ընդունակ է կրել միջուկային և սովորական մարտագլխիկներ։ Նրա թռիչքի հեռահարությունը 2750 կմ է։
Կարծիքներ