Հայաստանը առաջին անգամ կհյուրընկալի Պատանի երաժիշտների Եվրատեսիլը

Հայաստանը առաջին անգամ կհյուրընկալի Պատանի երաժիշտների Եվրատեսիլը

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ուրախությամբ հայտարարում են, որ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի 2026 թվականի հունիսի 6-ին՝ Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում է «Առաջին ալիքը»:

 

«Սա մեծ պատիվ է Հայաստանի համար՝ հյուրընկալելու եվրոպական մշակույթի այս նշանավոր իրադարձությունը, որը համախմբում է պատանի, տաղանդավոր, դասական երաժիշտների տարբեր երկրներից։

 

Սիրով սպասում ենք շնորհալի պատանի երաժիշտներին մեր գեղեցիկ երկրում՝ համատեղ ստեղծելու դասական երաժշտության տոն»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում