Հերթը հասավ Տեր Թադեին․ Կտրիճը փորձում է վրեժխնդիր լինել հոգևորականներից

Հերթը հասավ Տեր Թադեին․ Կտրիճը փորձում է վրեժխնդիր լինել հոգևորականներից

Medianews-ը գրում է.

Դեռևս վաղուց էինք հայտնել, որ Կտրիճ Ներսիսյանը փորձելու է վրեժխնդիր լինել ճշմարտությունը բարձրաձայնող հոգևորականներից։  Լավ հասկանալով, որ սա  շարունակական բնույթ է կրելու, Կտրիճը փորձելու է լռեցնել հոգևորականներին։

Կտրիճի առաջին զոհը Տեր Արամն էր, ում կարգալույծ եղած Կտրիճ կարգալույծ հայտարարեց։ Սակայն այսքանով չեզրափակվեց, հիմա էլ հայտարարում են, որ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։

Փաստացի կարգալույծ եղած Կտրիճը փորձում է վրեժխնդիր լինել բոլոր այն հոգևորականներից, ովքեր հանդգնեցին բարձրաձայնել ճշմարտության մասին

Հետևեք մեզ նաև Տելեգրամում