ՄԹ-ն ընդլայնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ՄԹ-ն ընդլայնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ՄԹ-ն 13 կետով ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակը։ Դա պարզ է դառնում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հրապարակած թարմացված սև ցուցակից։

Սահմանափակումներ են մտցվել իրանական բալիստիկ ծրագրի համար պատասխանատու Shahid Hemmat Industrial Group-ի տնօրեն Սայեդ Ջավադ Մուսավիի նկատմամբ։ Ցանկում ներառված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել Միացյալ Թագավորություն: Նրանց հաշիվները, ինչպես նաև սահմանափակումների ենթակա ընկերությունների ակտիվները, եթե դրանք գտնվեն բրիտանական իրավասության ներքո, ենթակա են սառեցման։

Պատժամիջոցների կիրառման պատճառը նշված անձանց և ընկերությունների կողմից «ապակայունացնող գործողությունների իրականացումն է՝ ներառյալ Իսրայելի վրա հարձակումը»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում