Մարդ էսքան բան տեսնելով ուզում է գնա, իր ձևով շարժում սկսի ու ընդդիմությանն ասի՝ այ սրբապիղծներ. Գաբրիելյան

Մարդ էսքան բան տեսնելով ուզում է գնա, իր ձևով շարժում սկսի ու ընդդիմությանն ասի՝ այ սրբապիղծներ. Գաբրիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու խոսել ընդդիմության կողմից շարունակվող հայտարարությունների մասին:

 

«Ընդդիմության փոքրիկ խմբակը երեկվանից նենց է հարձակվել եկեղեցու վրա, հոգևորականների են անիծում, նրանց անկողնային կայնքն են հանրայնացնում, ունեցվածքն են ներկայացնում, որ մարդ էդ տեսնելով ուզում է ամեն ինչը թողնի, գնա իր ձևով շարժում սկսի ու իրենց հասկանալի լեզվով ասի՝ այ սրբապիղծ ընդդիմություն, հերի՛ք է հարձակվեք մեր սրբություն սրբոցի վրա:

 

Ա՛յ Էրդողանի ու Ալիևի կոշիկ լիզողներ, Թուրքիայի պահանջով ուզում եք հայկականությունը վերացնե՞ք. Հասնում եմ ԱԺ, ով դեմս դուրս եկավ, ասելու եմ»,- նշել է Գաբրիելյանը՝ նկատի ունենալով ընդդիմության նույնաբովանդակ հայտարարությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում