Ինչպես է ներկայացել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության մասին ահազանգող անձը

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի տեղադրման ահազանգի մասին:
Նա նշել է, որ ենթադրյալ ռումբի առկայության մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։ Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ահազանգ էր ստացվել, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ կա տեղադրված:
Ավելի ուշ ԱԻՆ-ը հայտնել էր, որ ռումբ չի հայտնաբերվել:
Կարծիքներ