Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:
«Ոչ ներգաղթային և ներգաղթային վիզաների հարցազրույցների ամրագրումը պետք է կատարվի բացառապես այս նոր համակարգի միջոցով։ Այն այժմ ամբողջությամբ գործում է հետևյալ հղումով՝ STravelDocs.com։
Եթե արդեն ունեք նշանակված հանդիպում, ապա խնդրում ենք ներկայանալ Ձեր հարցազրույցին ըստ նշանակման։ Որևէ փոփոխություն անհրաժեշտություն չկա»,- նշվում է հաղորդագրության մեջ։


Կարծիքներ