Միրզոյանը շնորհավորել է Բերբոքին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ

Անկեղծորեն շնորհավորում եմ իմ թանկագին գործընկեր Անալենա Բերբոքին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մաղթում եմ ամենայն հաջողություն ՄԱԿ-ի համար այս վճռական՝ 80-րդ տարում: Հայաստանն ակնկալում է աջակցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընտրված նախագահ Բերբոքին ՄԱԿ-ի ամրապնդման և բազմակողմանիության համար»,- գրել է նախարար Միրզոյանը:
Կարծիքներ