Վստահ եմ՝ Վարդանիկի կողքին կանգնած քոչարյանական պատգամավորները ոչ թե անձի կողքին են, այլ գաղափարի. Ալեքսանյան

Վստահ եմ՝ Վարդանիկի կողքին կանգնած քոչարյանական պատգամավորները ոչ թե անձի կողքին են, այլ գաղափարի. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին:

«Վստահ եմ՝ Վարդանիկի մոտ գնացող ու արդեն կանգնած քոչարյանական պատգամավորները ոչ թե անձի կողքին են կանգնած, այլ գաղափարի։

«Կաշառակերությունը», նրանց պատկերացմամբ, մեր ազգային ինքնության հիմքն է, և դրանում ներգրավված մարդկանց ձերբակալել կարող են միայն «թուրք-ադրբեջանական» գործակալները։

Վստահ եմ՝ շուտով նաև պլակատներ են պահելու «Մի՛ պղծեք մեր ազգը, ձեռքերդ հեռու կաշառակերներից» գրություններով»,- գրել է Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում