Կրեմլը բացասաբար է վերաբերվում Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերին

Կրեմլը բացասաբար է վերաբերվում Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերին

Կրեմլում բացասաբար են վերաբերվում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի կառավարության դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը պատասխան քայլեր կձեռնարկի նման միջոցառումների դեմ, Պեսկովը կոչ է արել վերլուծել իրադարձությունները և հետագա քայլերը հաշվարկել ըստ խնդիրների առաջացման:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր կոչ արել համաշխարհային առաջնորդներին՝ պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։

Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:

Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում