Իրաքի վարչապետը կոչ է արել իր երկիրը չվերածել հաշիվները մաքրելու ասպարեզի

Իրաքը չպետք է դառնա արտաքին ուժերի հաշիվները մաքրելու ասպարեզ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի երեկոյան հայտարարել է Արաբական Հանրապետության վարչապետ Մուստաֆա ալ Կազիմին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Վարչապետն ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ, որ Իրաքը դառնա արտասահմանյան հաշիվների կարգավորման ասպարեզ՝ հավելելով, որ երկիրը շարունակում է ամրապնդել իր ակտիվ դերը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում։
Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար՝ վստահեցնելով, որ կառավարությունը ձեռնարկում է բոլոր միջոցները Իրաքի պետության ինքնիշխանությունն ամրապնդելու և այն ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու համար։ Համաձայն կոմյունիկեի՝ Բլինկենն ասել է, որ ԱՄՆ-ը համերաշխ է Իրաքի հետ և աջակցում է այն ամենին, ինչը կպահպանի նրա անվտանգությունն ու ինքնիշխանությունը։
Կիրակի գիշերը կրակի տակ է հայտնվել հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաքը ։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ մի քանի հրթիռ է պայթել ԱՄՆ գլխավոր հյուպատոսության կառուցվող շենքի մոտ։ Վնասը հասցվել է «Քուրդիստան-24» հեռուստաալիքի գրասենյակին։ Զոհեր չկան, տեղի բնակիչներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։
Արաբական մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ հրթիռները կարող են խոցել իսրայելական հետախուզության «Մոսադ»-ի գտնվելու վայրը, սակայն Իրաքյան Քրդստանի իշխանությունները հերքել են տեղեկությունը, թե նման օբյեկտներ են գտնվում Էրբիլի տարածքում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ իբր ի պատասխան Իսրայելի հանցագործությունների։
Նախորդ գիշեր Իրաքի ԱԳՆ-ն կանչել է Բաղդադում Իրանի դեսպանին՝ նրան բողոքի նոտա հանձնելով միջադեպի առնչությամբ։
Կարծիքներ