Էս տաքսու միջգյուղայինը կա, թե՞ մենակ զավոդից զավոդ ա տեղափոխում․ Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով տաքսի վարող Նարեկ Կարապետյանին․
Էս տաքսու միջգյուղայինը կա՞, թե՞ մենակ զավոդից զավոդ ա տեղափոխում։
Հիշեցնենք՝ Նարեկ Կարապետյանը, որը քաղաքականության մեջ իր առաջին քայլերն է կատարում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեսահոլովակ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ որոշել է տաքսի վարել:
Հավանաբար, պատահական չէ նաև այն, որ սերտորեն ՌԴ-ի հետ կապված Կարապետյանները որպես ուղևոր ընտրել են ռուսախոս մի կնոջ, որը, այդ կնոջ խոսքով, ռուսական թատրոնում է աշխատում:
Հրապարակված կադրերից այն տպավորությունն է ստեղծվում, որ տեսանյութը անհաջող մոնտաժված է, քանի որ բովանդակային առումով տարբեր կտորներ են միմյանց հաջորդում:


Կարծիքներ