Բայդենը խստացնում է Ռուսաստանի հետ առևտրի կանոնները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը ստորագրել է Կոնգրեսի կողմից ավելի վաղ հաստատված օրինագծերը՝ դադարեցնելու նորմալ առևտրային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ, ինչպես նաև արգելելու էներգակիրների ներմուծումը Ռուսաստանից։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Բայդենը ստորագրել է երկու փաստաթուղթ։ Այն, որ նա մտադիր է դա անել, ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Բայդենը մարտին արդեն ստորագրել էր Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելող հրամանագիր։
Կարծիքներ