Մեծ Բրիտանիան Աֆղանստանին մարդասիրական օգնության համար լրացուցիչ 375 միլիոն դոլար կուղարկի

Մեծ Բրիտանիան Աֆղանստանին մարդասիրական օգնության համար լրացուցիչ 375 միլիոն դոլար կուղարկի

Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 286 միլիոն ֆունտ (374,5 միլիոն դոլար) կհատկացնի Աֆղանստանի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ։

«Մեծ Բրիտանիան առաջատար է Աֆղանստանի ժողովրդին աջակցելու և կյանքը փրկող սննդի, դեղորայքի և բնակարանային ապահովման հարցում: Դաշնակիցների և գործընկերների հետ մենք կարող ենք և կանենք ավելին Աֆղանստանին օգնելու համար», - ասաց Արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասը: ՄԱԿ-ի գնահատականների համաձայն, որոնց վկայակոչում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն, Աֆղանստանում մոտ 10 միլիոն երեխա շտապ հումանիտար օգնության կարիք ունի։

Նշվում է, որ միջոցները բաշխվելու են ՄԱԿ-ի կառույցների և հասարակական կազմակերպությունների միջոցով և ուղղակիորեն չեն ուղարկվելու արմատական ​​թալիբան շարժման  ձևավորված Աֆղանստանի կառավարությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում