«Ոսկե ծիրան»-ը վաղը կմեկնարկի իրանցի հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիի ֆիլմով

«Ոսկե ծիրան»-ը վաղը կմեկնարկի իրանցի հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիի ֆիլմով

Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։

Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար»-ով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում