Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանին վերաբերող տեսանյութերում վերջինիս պատկերված լինելու հանգամանքը հաստատվել է. ՀՀ քննչական կոմիտե

Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանին վերաբերող տեսանյութերում վերջինիս պատկերված լինելու հանգամանքը հաստատվել է. ՀՀ քննչական կոմիտե

Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում վերջինիս պատկերված լինելու հանգամանքը:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվել նաև շահարկվող երեք տարբեր փորձագիտական եզրակացություններին։ «Այդ եզրակացությունները չեն կարող դիտարկվել որպես ապացույց, քանի որ ստացվել են քրեական վարույթի շրջանակից դուրս և չեն նշանակվել վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ավելին, կամայական կերպով ձեռք բերված նման եզրակացությունները չեն կարող ունենալ որևէ ապացուցողական ուժ, քանի որ փորձագետի եզրակացությունը քրեական վարույթում իրավական արժեք է ստանում բացառապես այն դեպքում, երբ այն հիմնված է վարույթի նյութերի ամբողջական ուսումնասիրության վրա և իրականացվում է համապատասխան դատավարական երաշխիքների պահպանմամբ։ Ուստի վարույթից դուրս, առանց պատշաճ դատավարական հիմքի և նյութերի լիարժեք ուսումնասիրության ստացված ցանկացած գնահատական չի կարող դիտարկվել ոչ որպես ապացույց, ոչ որպես փորձագետի իրավաչափ կարծիք և չի կարող հիմք հանդիսանալ որևէ իրավական հետևության համար»,-ասվում է հաղորդագրության տեքստում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում