Փորձագետ. Թուրքիան գործողություններ չի ձեռնարկի Սիրիայում մինչև Աստանայի ձևաչափով հանդիպումը

Փորձագետ. Թուրքիան գործողություններ չի ձեռնարկի Սիրիայում մինչև Աստանայի ձևաչափով հանդիպումը

Թուրքիայի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողության մեկնարկը քիչ հավանական է մինչև Նուր-Սուլթանում Աստանայի ձևաչափով՝ Սիրիայի հարցով 18-րդ միջազգային հանդիպումը։

Հինգշաբթի ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ժամանակակից Թուրքիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի թուրքական հատվածի գիտաշխատող Ամուր Գաջիևը։

Ըստ նրա, Թուրքիայում ըմբռնում կա, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շահագրգռված չեն, որ Անկարան նոր ռազմական գործողություն սկսի Սիրիայում։

Վերլուծաբանը նաև ուշադրություն է հրավիրել Իդլիբի շուրջ ստեղծված չլուծված իրավիճակի վրա, որը կարող է օգտագործվել որպես Թուրքիայի դեմ գլխավոր հաղթաթուղթ։ Ինչ վերաբերում է Մանբիջի շրջանին, ապա, ըստ փորձագետի, Թուրքիան փորձում է պայմաններ ստեղծել իր շահերից ելնելով, և դա հարցեր է առաջացնում, այդ թվում՝ Աստանայի եռյակի գործընկերների մոտ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում