Ռուստամ Բադասյանը Կորեայի մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Ռուստամ Բադասյանը Կորեայի մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Բրյուսելում անցկացվող Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան 139-րդ և 140-րդ նստաշրջանների շրջանակում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Թայեսիք Յունիի հետ:

«Քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ուրվագծել հետագա համագործակցության հեռանկարները:

Երկկողմ կարևորել ենք երկու երկրների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության երկկողմանի միջկառավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձել ենք նաև Հայաստանի և Կորեայի մաքսային ծառայությունների միջև Էլեկտրոնային առևտրի և ռիսկերի խելացի կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Բադասյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում