22-ամյա վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում մեքենայով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա

Երեկ՝ հունիսի 18-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 23:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Արա Աղաբաբյանը իր վարած BMW 228 մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին և մասամբ հայտնվել դրա վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Կարծիքներ