Եմենի առաջնորդը ստեղծել է նախագահական ղեկավար խորհուրդ

Եմենի առաջնորդը ստեղծել է նախագահական ղեկավար խորհուրդ

Եմենի առաջնորդ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին հայտարարել է նախագահական ղեկավարության խորհրդի ստեղծման մասին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը :

Նա նաև հրամայել է փոխնախագահ Ալի Մոհսեն ալ-Ահմարին հեռանալ իր պաշտոնից։ Նոր գերատեսչությունը կստանձնի ինչպես նախագահի, այնպես էլ նրա տեղակալի պարտականությունները։ Այն կառավարելու է երկրի քաղաքականությունը, ռազմական գործերն ու անվտանգությունը անցումային շրջանում։

Խորհուրդը պետք է վարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որը կհամապատասխանի Եմենի պետության շահերին, կապահովի երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև նրա սահմանների անձեռնմխելիությունը, նշում է հեռուստաալիքը։ Ակնկալվում է, որ խորհուրդն անմիջապես կհայտարարի արտակարգ դրություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում