Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը․ FIP
«Փաստերի ստուգման հարթակ»-ը գրում է, որ Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի պաշտոնյա դուխ չի արել ԱՄՆ փոխնախագահին ուղեկցել Ծիծեռնակաբերդ, քանի որ վախեցել են թուրքերին չհաճոյանալուց»։
Նարեկ Կարապետյանը սխալ տեղեկություն է տարածել, քանի որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը»,- փետրվարի 10-ին հաղորդել էր ՀՀ կառավարությունը:
Այդ այցելության մասին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել նաև ԿԳՄՍ նախարարությունը։
Ե՛վ Կառավարության, և՛ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջերում հրապարակված հաղորդագրությանը զուգահեռ տեղադրվել են լուսանկարներ, որոնցում երևում է՝ ինչպես է Ժաննա Անդրեասյանը դիմավորում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և ուղեկցում նրան ու կնոջը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Այսպիսով, Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ սխալ պնդում է արել՝ նշելով, թե ոչ մի պաշտոնյա չի ուղեկցել Վենսին հուշահամալիր։


Կարծիքներ