Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից և ոստիկանության ծառայությունից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից:
«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին ազատել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,- ասվում է որոշման մեջ:
Արամ Հովհաննիսյանը 2020-2023 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը:
2023 թվականի հունվարի 9-ից նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:
Կարծիքներ