Ավստրալիայի հարավ-արևելքում ուղղաթիռ է կործանվել

Ավստրալիայի հարավ-արևելքում ուղղաթիռ է կործանվել

Ավստրալիայի հարավ-արևելքում վթարի է ենթարկվել զբոսաշրջային ուղղաթիռ, որում եղել են ուղևորներ, հինգ մարդ վիրավորվել է, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտնել է Նոր Հարավային Ուելս նահանգի փրկարար ծառայությունը։

 Ազգային պարկի կիրճը ընկել է փոքր ուղղաթիռը։ Չորս ուղեւորներն ու օդաչուն ծանր վնասվածքներ են ստացել։ «Հրշեջները ճախարակներ են օգտագործում՝ մարդկանց բարձրացնելու համար և փորձում կանխել վառելիքի արտահոսքը Գութեգա ամբարտակի մոտ գտնվող ջրամբարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադները, ոստիկանության, հրշեջ-փրկարարական ջոկատները և Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության աշխատակիցները։ Բժիշկները երկու տուժածի վիճակը գնահատում են ծանր, ևս մեկը ստացել է ոտքի բարդ վնասվածքներ, մնացածը՝ միջին ծանրության։ Նրանք բոլորը կտեղափոխվեն Սիդնեյի հիվանդանոցներից մեկը։

Վթարի հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում