Հայաստանի մարմնամարզության հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարից. բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը

Հայաստանի մարմնամարզության հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարից. բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը։ Այս մասին հայտնում են ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայից։ 

Մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլը մեկնարկում է մարտի 10-ին՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում։

«Ստեղծված իրավիճակի պատճառով ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով թիմը չի մասնակցի մրցաշարի երրորդ փուլին»,- նշում են ֆեդերացիայից՝ հիշեցնելով, որ Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև Աշխարհի գավաթի երկրորդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում