Մխիթարյանը լավ մտավ փոխարինման․ Ինձագի

Մխիթարյանը լավ մտավ փոխարինման․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է իտալական A Սերիայի 9-րդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Մխիթարյանը շատ լավ մտավ փոխարինման։ Դա կարևոր պահ էր, որն օգնեց մեզ։ Երկրորդ խաղակեսի սկզբում տեխնիկապես լավ չէինք գործում, բայց մրցակցի գոլից հետո ավելացրեցինք։ Մխիթարյանը մեր տարբերակներից մեկն է։ Նա խելացի խաղացող է։ Այսօր նա դաշտի կենտրոնում արեց ինչ, ինչ ես իրեն խնդրել էի։

2։1 հաշվի ժամանակ փոխարինեցի հարձակվողներից մեկին, որպեսզի թիմը շատ չհոգնի։ Գիտեք, որ մի քանի խաղացողներ շարքից դուրս են մնացել։ «Ռոմայի» հետ խաղից հետո ես գտա այն թիմը, որը փնտրում էի։ «Բարսելոնայի» և «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակները անկյունաքարային են թիմի համար»,- ինչպես հայտնում է «Արմսպորտը»՝ ասել է Ինձագին հետխաղային ասուլիսի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում