Ինչու են խուզարկվում տներ, և ձերբակալվում հոգևորականներ. մանրամասներ

Ինչու են խուզարկվում տներ, և ձերբակալվում հոգևորականներ. մանրամասներ

Ինչպես հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը, ձերբակալվել են Արագածոտնի թեմի 5 հոգևորական և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:

Ըստ նրա՝ վերջիններիս բնակարաններում խուզարկություններ են իրականացվել:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, թե ինչ հիմքով են իրականացվել խուզարկությունները և ձերբակալությունները:

«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»,- մանրամասնել են ՔԿ-ից՝ հավելելով, որ լրացուցիչ հանդես կգան հայտարարությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում