Շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել. արդարադատության նախարարություն
Լրատվամիջոցներում շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, և վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ: Ըստ այդմ առկա են բազմաթիվ աշխատանքային, ընդհուպ սևագիր տարբերակներ, գործող Սահմանադրության տեքստի վերլուծական վարժություններ։
Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և սպասել նոր Սահմանադրության նախագծի պաշտոնական հրապարակմանը»,- նշում են նախարարությունից։


Կարծիքներ